Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Boxing day-ը Լոնդոնում կամ` համարյա 3 շիշ ձեթի նման (ֆոտոշարք)

Դեկտեմբեր 27,2011 14:38

Պատկերացնո՞ւմ եք` 7 մլն բնակչությամբ բազմազգ եւ բազմակրոն քաղաքում մի ամբողջ օր չաշխատի որեւէ տրանսպորտ` ոչ մետրոն, ոչ ավտոբուսները, փակ լինեն ոչ միայն բոլոր հիմնարկները, այլեւ խանութների եւ սրճարանների 95%-ը: Այդպիսին է Լոնդոնը սուրբ Ծննդյան օրը` դեկտեմբերի 25–ին:

Այնինչ այս քաղաքում օրական 3 մլն զբոսաշրջիկ կա` նույնիսկ Ծննդյան տոներին: Եվ այդ զբոսաշրջիկների դժգոհությունները լսվում էին ամեն քայլափոխի: Ֆրանսիացիներ, իտալացիներ, իսպանացիներ, ռուսներ, չինացիներ ու ճապոնացիներ` տրտնջալով ման էին գալիս, թե՝ մի՞թե կարելի է կաթվածահար անել ամբողջ քաղաքը:

Քաղաքի կենտրոնում հատուկենտ սրճարաններ էին բաց, որտեղ, բնականաբար, տեղ չկար ոչ միայն նստելու, այլեւ մտնելու: Այգիները լեփ-լեցուն էին հոգնած եւ քայլելու ուժ այլեւս չունեցող զբոսաշրջիկներով: Բաց էին նաեւ մի քանի հուշանվերային կրպակներ: Ու վերջ:

Աշխատում էին նաեւ հատուկենտ տաքսիներ, որոնցից գրեթե օգտվող չկար, որովհետեւ նախապես զգուշացնում էին, որ պահանջելու են էքստրա 5-10 ֆունտ գումար, իսկ տաքսին առանց այդ էլ շատ թանկ հաճույք է Լոնդոնում:

Սակայն այն, ինչ կատարվում էր հաջորդ օրը` դեկտեմբերի 26–ին, վեր էր ամեն պատկերացումից: Այդ օրը Լոնդոնում Boxing day է, որն էլի ոչ աշխատանքային օր է համարվում: Նախապես Boxing day-ի իմաստը եղել է Ծննդյան տոների նվերների տուփերի` box-երի բացման օր, դա եղել է ընտանեկան հավաքույթների, միմյանց տուփերով նվերներ տալու, միասին ժամանակ անցկացնելու օր: Սակայն այժմ այդ օրը վերածվել է իսկական բռնցքամարտի օրվա:

londonboxing day 2boxing day 8Առավոտյան ժամը յոթից-ութից մարդիկ տանից դուրս են գալիս, որպեսզի կարողանան առաջինը հասնել անթիվ-անհամար խանութներից որեւէ մեկը` զեղչով գնումներ կատարելու համար: Այդ օրը խանութներում մեծ զեղչեր են սկսվում, եւ միայն տեսնել է պետք, թե ինչ է կատարվում Լոնդոնի փողոցներում եւ խանութներում:

boxing day 1

 

boxing day 3boxing day 4boxing day 5boxing day 6boxing day 7Տրանսպորտը դեռ վաղ առավոտից այնքան լիքն է, որ մեկ-երկու րոպեն մեկ եկող ավտոբուսներն ուղղակի չեն կանգնում, իսկ եթե կանգնում էլ են, մարդիկ բառացիորեն իրար հրելով ու «բոքսելով» մտնում էին ավտոբուս:

Պլյուս ամեն ինչին` երեկ մետրոյի գծերից շատերը գործադուլ էին անում` գնացքի վարորդները պահանջում էին այդ ոչ աշխատանքային համարվող օրն աշխատելու համար եռակի շատ վարձատրություն:

Ավելի ուշ, երեկոյան, փակվեցին կենտրոնական մի քանի փողոցներ` այդ փողոցներով երթեւեկություն չկար, հետո նաեւ ավտոբուսները սկսեցին չպլանավորված գործադուլը` մարդիկ կանգառներում հավաքված էին արդեն հարյուրներով, իսկ ավտոբուսները գալիս էին` դիմապակուն գրված, որ չեն աշխատում`not in service: Մի խոսքով` ապավինել այն բանին, որ հնարավոր էր երեկ քաղաքային տրանսպորտով որեւէ տեղ հասնել` անիմաստ էր, տաքսիներն էլ, առիթից օգտվելով, կրկին էքստրա գին էին ուզում:

boxing day 9boxing day 10boxing day 11boxing day 12boxing day 13Սակայն ամենից ավելի ապշեցնողը խանութներում կատարվողն էր: Բարեկեցիկ Լոնդոնում զեղչերից օգտվելու ագրեսիվ ցանկություն ունեցողների հսկայական քանակը ստիպել էր որոշ խանութների` ոստիկանների հրավիրել:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Լոնդոն

Հ.Գ.- Ինչպե~ս կարոտեցի իմ սիրելի Երեւանը, որտեղ նույնիսկ Ամանորի գիշերը հնարավոր է բաց խանութներ եւ սրճարաններ գտնել, որտեղ մետրոն եւ երթուղային տաքսիներն աշխատում են բոլոր օրերին, որտեղ տաքսիներից օգտվելն էլ սնանկության չի հանգեցնում, որտեղ խանութներում չեն լինում այնպիսի զգալի զեղչեր, որ մարդիկ ստիպված բռնցքամարտեն «քրջուփալասի» համար… Մեզ մոտ բռնցքամարտերը լինում են երեք շիշ ձեթի համար:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031