Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պայքար՝ «քյարթուների» դեմ

Դեկտեմբեր 27,2011 13:57

Facebook-յան էջը դեմ է

«Anti-Qyart Movement of Armenia». այսպես է կոչվում Facebook-յան խումբը, որտեղ ներկայացված են հայերի՝ մեղմ ասած,  ամենաարտասովոր լուսանկարները:

Էջի հեղինակը «Anti-Qyart Movement of Armenia»-ի մասին պատմող ինֆորմացիայի մեջ մասնավորապես նշում է. «Մեր նպատակը համախմբվելն է, պայքարել բռիության, անկրթության, գավառականության, ռաբիսության, հայ ազգը դեգրադացիայի ենթարկող բազմաթիվ թրքացած մարդկանց, երեւույթների դեմ:  Մի խոսքով, հեղաշրջում՝ քանզի այսօրվա մեր իրականությունը ողբալի է: Եկեք միասին դուրս գանք այս ախտավարակ հիվանդությունից, այս ճահճից, որը իրենից ռաբիսություն, ստորություն, ապաշնորհություն, անգրագիտություն, սահմանափակություն է ներկայացնում եւ տանում է մեզ դեպի «regress»: «Թե ուզում ես երգդ լսեն, ժամանակիդ շունչը դարձիր, ապրիր նյարդով յուրաքանչյուր՝ քո օրերի ու քո դարի», իսկ ժամանակիդ շունչը դարձրու այնպիսին, որ գալիք սերունդը հակագազով շնչելու կարիք չունենա»:

Նշեմ, որ էջում տեղադրված լուսանկարները հիմնականում վերցված են սոցիալական ցանցերից: Գաղտնիք չէ, որ դրանցում տեղադրում են այնպիսի լուսանկարները, որոնք հաճախ նայելիս՝ իսկապես  զարմանում ես: Ամենավատն այն է, որ այդ լուսանկարների հեղինակները, թեկուզ անկախ իրենց կամքից, սոցիալական ցանցերում ներկայացնում են հայ ազգի դեմքը: Լուսանկարները ներկայացնում ենք առանց մեկնաբանության, քանի որ դա արդեն արել է «Anti-Qyart Movement of Armenia»-ն, տեղադրելով դրանք «քյարթուների» դեմ պայքարող իր էջում:


Ե. ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031