Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարան բերված փաստաբանի ճնշումը բարձր էր

Դեկտեմբեր 27,2011 13:23

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազությունը հարուցել է քրեական գործ ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արթուր Աթարբեկյանի նկատմամբ: Գործի վարույթը գտնվում է դատավոր Մնացական Մարտիրոսյանի վարույթում: Այսօր ժ.12-ին սկսվեց դատաքննությունը:

Արթուրը դատարան եկավ ընկճված եւ ահդ մասին բարձրաձայնեց, ասելով, թե ճնշումը բարձր է: Նրա պաշտպան, Փաստաբանական պալատի անդամ Վարդուհի Էլբակյանը դատական նիստից բացակայելու մասին դատարանին հասցրել էր տեղեկացնել:

Նշենք, որ ըստ մեղադրական եզրկացության, Ա.Աթարբեկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խարդախությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ չարաշահելով իր ընկեր Մուշեղ Գրիգորյանի վստահությունը, նրա որդի Վահագն Գրիգորյանի նկատմամբ, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում քրեական գործով, մասը կրճատելու համար պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով, խաբեությամբ Մ. Գրիգորյանից ստացել է 13 321 730 ՀՀ դրամին համարժեք 37 000 ԱՄՆ դոլար գումար եւ որեւէ գործողություն չկատարելով՝ հափշտակել է նշված գումարը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031