Լրահոս
Օրվա լրահոսը

3-րդ եւ 4-րդ կիսամյակների «սեւ ցուցակը»

Դեկտեմբեր 27,2011 13:13

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ցուցակից 4-ին կհանդիպի դատարանում

1. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2011թ. հոկտեմբերի 19-ին փոստով գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ 2010թ.-ին նախարարության կողմից գաղտնազերծված փաստաթղթերի մասին: Սա կրկնակի հարցում էր, քանի որ նախարարությունը չէր պատասխանել ԻԱԿ-ի 29.03.2011

թ. հարցմանը՝ գաղտնազերծված փաստաթղթերի վերաբերյալ: Այս կրկնակի հարցումը նույնպես մնացել է անպատասխան:

2. «Համալսարանականներ» համատիրություն

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2011թ. օգոստոսի 6-ին գրավոր հարցմամբ դիմել է «Համալսարանականներ» համատիրությանը՝ խնդրելով տեղեկություններ Ծարավ Աղբյուրի 55/5 շենքի սպասարկման վերաբերյալ, ինչպես նաեւ խնդրելով համատիրության կանոնադրության պատճենը: ԻԱԿ-ի հարցումը մնացել է անպատասխան:

3. «Եռյակ» համատիրություն

ԻԱԿ-ը 2011թ. օգոստոսի 6-ին փոստով ուղարկված գրավոր հարցմամբ «Եռյակ» համատիրությունից տեղեկություններ էր խնդրել համատիրության գործունեության վերաբերյալ: Համատիրությունը ԻԱԿ-ի հարցումը թողել է անպատասխան:

4. «Հ եւ Հ» համատիրություն

ԻԱԿ-ը 2011թ. օգոստոսի 6-ին փոստով գրավոր հարցում էր ուղարկել «Հ եւ Հ» համատիրությանը՝ խնդրելով տեղեկություններ համատիրության գործունեության վերաբերյալ: Համատիրությունը ԻԱԿ-ի հարցումը թողել է անպատասխան:

5. «Ավան» համատիրություն

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2011թ. օգոստոսի 6-ին փոստով ուղարկված գրավոր հարցմամբ դիմել է «Ավան» համատիրությանը եւ խնդրել տեղեկություններ համատիրության գործունեության վերաբերյալ: Համատիրությունը ԻԱԿ-ի հարցմանը չի պատասխանել:

6. Այգեձորի գյուղապետարան

ԻԱԿ-ը 2011թ. մայիսի 10-ին դիմել էր Այգեձորի գյուղապետարանին եւ խնդրել էր տրամադրել Այգեձորի ավագանու 2011թ. նիստերի արձանագրությունների պատճենները: Գյուղապետարանը ԻԱԿ-ի հարցումը թողել էր անպատասխան: 2011թ. սեպտեմբերի 14-ին ԻԱԿ-ը կրկնակի հարցմամբ նորից դիմեց գյուղապետարանին՝ խնդրելով տրամադրել վերոնշյալ տեղեկությունները: Սակայն ԻԱԿ-ի կրկնակի հարցումը նույնպես մնացել է անպատասխան:

7. «Աշտարակ կաթ» ՓԲԸ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 07.11.2011թ. դիմել էր «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ին՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ կազմակերպության արտադրանքի վերաբերյալ: Սակայն ԻԱԿ-ի հարցումը մնացել է անպատասխան:

8. «Դուստր Մարիաննա» ՍՊԸ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 18.11.2011թ. դիմել էր «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ կազմակերպության արտադրանքի վերաբերյալ: Առաջին հարցումը կազմակերպությունը թողել է անպատասխան։ ԻԱԿ-ը ուղարկել է կրկնակի հարցում, որին ՍՊԸ-ն ժամկետների խախտմամբ տրամադրել է թերի եւ անհիմն պատասխան:

«Առավոտի» տեղեկություններով, նշյալ ցուցակայիններից 4-ին՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը, «Համալսարանականներ», «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ին, «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կհանդիպի դատական ատյաններում: Ինֆորմացիա չտրամադրելու համար կազմակերպությունը հայցերով դիմել էր դատարաններ:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031