Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Կենտրոնականի և Էրեբունու բաժնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ աշխատանքների արդյունքում, պարզվել է երեկ «Աղի ջուր» կոչվող լճակից դուրս բերված «Օպել» մակնիշի 28 ՍԼ 373 համարանիշի ավտոմեքենայի տիրոջը՝ անհատ ձեռներեց 40-ամյա Գարիկ Կիրակոսյանին սպանած անձի ինքնությունը։
Այդ անձը Երևան քաղաքի Որմնադիրների 51 տան բնակիչ 26-ամյա Մհեր Խաչատրյանն է, որը քննիչի որոշմամբ ձերբակալվել է։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սպանության դրդապատճառը եղել է այն, որ Կիրակոսյանին պատկանող ավտոմեքենայի սրահում ֆինանսական հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ Մ. Խաչատրյանը ավտոմեքենայի սրահից վերցրած դանակով անկանոն հարվածներ է հասցրել Կիրակոսյանին։
Սպանելուց հետո Կիրակոսյանի մարմինը տեղափոխել է մեքենայի ետևի նստատեղ, այնուհետև, վարելով սպանվածի ավտոմեքենան, ուղևորվել է Գաջեգործների 1 փողոցի թիվ 1 հասցեի մոտ գտնվող «Աղի ջուր» կոչվող լճակ և դուրս գալով ավտոմեքենայից, այն հրել և ջրասույզ է արել լճակում։
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ