Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երնեկ թե այս Նոր տարին

Դեկտեմբեր 27,2011 13:10

Ասում են Ամանորը տարին մեկ առկայծող հույս է: Նաեւ տարին ամփոփելու պատեհ առիթ: Փորձեմ երկուսը միասին անել:

Բնապահպանները ՀՀ կառավարության ձեռքից փրկեցին Թռչկանի ջրվեժը, պատգամավորները չկարողացան Սյունիքի մարզպետի ձեռքից փրկել գործարարին: Սյունիքի մարզպետը հերթական անգամ հեղինակազրկեց Հայաստանի հանրապետությունը, պետական կառույցները դրա դեմ ոչինչ չարեցին:

Մարտի մեկի էջը տարվա մեջ մի քանի անգամ փակվեց ու բացվեց: Ոչ ոք չմտածեց զոհերի հարազատների ու նրանց ապրումների մասին:

Կայացավ «Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների համահայկական առաջին համաժողովը», ուր սփյուռքահայերը ասացին, որ Հայաստանից շարունակվող արտագաղթը լուրջ տագնապ եւ մարտահրավեր է ու հետեւանք Հայաստանում հանապազօրյա հաց վաստակել չկարողանալու: Հայաստանի տնտեսական ոչ վատ վիճակի եւ արտագաղթի ոչ աղետալի ծավալի մասին խոսող մեր պաշտոնյաները լռեցին:

Կարեն Կարապետյանը Երեւանը կառավարելու նոր մշակույթի հիմքերը դրեց ու հեռացավ: Մարդիկ հիասթափված էին: Քաղաքացիների նման պահվածք եղել էր մեկ էլ 1997-ին, երբ հրաժարական տվեց ՀՀ վարչապետ Արմեն Սարգսյանը:

Քաղաքական անմաքուր խաղերը Հայաստանին եւ հայաստանցուն բան չտվեցին, խաղերի հեղինակները իրարից տալ-առնել-խլելու իրարանցման մեջ մոռացել են քաղաքացուն:

Հայաստանի ԿԱՄԱՎՈՐ հայաթափումը շարունակվեց:

Արդեն որերորդ տարին է ուզում եմ, որ «Երնեկ թե այս Նոր տարին վերջ տար հայի ցավերուն» երգը կորցնի իր արդիականությունը: Չի կորցնում: Ցավոք: Ու եթե իմ ուզելով լիներ հիմա ինչեեեեեեեեեեեեեեեր էի կամեցել: Բայց… Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031