Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանի եւ Վանաձորի քաղաքապետերը՝ Հռոմի պապից ավելի կաթոլիկ

Դեկտեմբեր 27,2011 12:41

Առաքելական հայերիս համար Ծննդյան տոնը հունվարի 6-ին է, Ամանորը տոնում ենք դեկտեմբերի 31-ի կեսգիշերից սկսած: Աշխարհում առաջինը Ծննդյան տոները նշում են կաթոլիկ քրիստոնյաները՝ դեկտեմբերի 25-26-ից: Սա սակայն չի խանգարել, որ Լոռու մարզկենտրոն Վանաձորի եւ Տավուշի Դիլիջան քաղաքների ղեկավարները բոլորից, անգամ կաթոլիկներից առաջ շնորհավորեն ծննդյան տոները: Երկու համայնքապետերն էլ հանրապետական են, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը շնորհավորական ուղերձ է հղել դեկտեմբերի 22-ին, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը՝ դեկտեմբերի 23-ին:

Բնականաբար ուղերձներում մաղթանքների, վաղվա լուսավոր ապագայի վստահության պակաս չկա:

«Մենք ապրում ենք քաղաքի պատմության շատ պատասխանատու մի շրջանում և մեր համատեղ աշխատանքից ու նվիրումից է կախված, թե որքանով կկարողանանք արժանին հատուցելու Դիլիջանի բարձր համբավին, մեր պապերի ու հայրերի ստեղծած արժեքներին ու բարի ավանդույթներին:
Համոզված եմ, որ ձեռք-ձեռքի տված կշենացնենք մեր հարազատ քաղաքը և 2012թ, կլինի մեծ ձեռքբերումների ու հաջողությունների տարի:
Շնորհավոր Ամանոր ու Սուրբ Ծնունդ»,- սա Արմեն Սանթրոսյանն է:

«Բոլորիդ մաղթում եմ ուժ և կորով, մեր հոգսերի ձմեռները հաղթահարելու անկոտրում կամք և մեր հույսերի իրականացման գարուններ, առողջ ու երջանիկ կյանք: Թող ձեր մշտական ու անխարդախ ուղեկիցները լինեն խաղաղությունն ու բարօրությունը: Աստծո օրհնությամբ՝ ամենայն բարիք ձեզ, սիրելի հայրենակիցներ»,- սա էլ Սամվել Դանիելյանը:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031