Դիլիջանի քաղաքապետարանի եւ Սոցիալական բնակարանային հիմնադրամի միջեւ ստորագրվել է համագործակցության նախնական համաձայնագիր: Ըստ դրա, քաղաքում բնակարանային համալիր կկառուցվի Սոցիալական բնակարանային հիմնադրամի նախաձեռնությամբ եւ Հոլանդիայի կառավարության հովանավորությամբ:
Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանն ասաց, որ դիլիջանցի երիտասարդ այն ընտանիքները, որոնք չունեն սեփական բնակարան, նորակառույց շենքերում կապրեն վարձով, սակայն վարձակալության քիչ գումար մուծելով: Երիտասարդ ընտանիքներն այդտեղ կարող են բնակվել այնքան ժամանակ, որքան կամենան: Քաղաքապետից տեղեկացանք, որ Դիլիջանում ծրագրի պոտենցիալ շահառու 250 ընտանիք կա, ծրագիրը երկարաժամկետ, շարունակական է:
Համայնքն ծրագրում ներդրում է կատարել` տրամադրելով 4 հարկանի եւ միահարկ կիսակառույցներ եւ մի շենք, որի միայն հիմքերն են գցված: Քաղաքապետի խոսքով` առաջիկա գարնանը կսկսվի բնակարանների կառուցումը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ