Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ինչպես դեպքի վայրից «Առավոտ»–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ ժամը 09.00-ից 09.30-ի սահմաններում, Արմավիր–Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ–ին՝ դեպի Երևան ուղղությամբ, ճանապարհի մերկասառույցի պատճառով իրար են բախվել 21 ավտոտրանսպորտային միջոցներ։
Այս պահին դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի և ոստիկանության Արմավիր մարզային վարչության օպերատիվ-քննչական խմբի մեծ թվով աշխատակիցներ։
Նշված հատվածում երթևեկությունը դադարեցվել է։ Վթարի վայրից, ըստ նախնական տեղեկությունների, հիվանդանոց են տեղափոխվել մարմնական վնասվածքով երկու հոգի։
Կարդացեք նաև
Վթարված ավտոմեքենաների մեջ կան «Ֆորդ», «Գազել», «Վոլցվագեն», բեռնատար «ֆուռ» և այլ մակնիշի ավտոմեքենաներ։
Հավաքվել են նաև մեծ թվով քաղաքացիներ։
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ