Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Թուրքական հատուկ ծառայություններն էին վարձել, որ մենք պաշտպանենք մեր մայրենին»

Դեկտեմբեր 27,2011 11:31

Մի մեջբերում անեմ կրթության նախարարի տարեվերջյան ելույթից. «Ես դիմացա այդ քննադատությանը: Անցավ այս մեկ տարին, եւ բոլորը տեսան, որ այդ մտահոգությունների մի մասը պատվիրակված էր եւ կեղծ էր, եւօտարալեզու դպրոցների վերաբացման մասին խոսք երբեք չի գնացել: Այդպես փորձել են գործընթացը պիտակավորել այն մարդիկ, որոնք փորձել են այս նախաձեռնությունը վերածել հակառուսական արշավի: Իսկ մենք իրականացրել ենք միջազգային կրթական ծրագրերը Հայաստանում իրականացնելու գործընթաց» («Ազատություն» ռ/կ):

Ի՞նչ քննադատության է դիմացել պարոն Աշոտյանը: Այո՛, նա հերոսաբար եւ միայնակ դիմացել է օտարալեզու դպրոցների վերաբացման դեմ պայքարող քաղաքացիների քննադատությանը: Հերոսաբար, որովհետեւ հայոց լեզվի շահերը ոտնահարող օրենքներն արդեն ընդունված են, միայնակ, որովհետեւ նախարարն ուներ թե՛ կառավարության, թե՛ ԱԺ-ի ճնշող մեծամասնության կատաղի աջակցությունը: Բացի սրանից՝ Սերժ Սարգսյանն էլ սուսուփուս վավերացրեց խորհրդարանի դակածը: Բայց նրա հերոսական կեցվածքը չէ, որ ապշեցնում է, այլ մի թաքուն ակնարկ, որ նա անում է հանուն հայոց լեզվի իրենց ձայնը բարձրացրած բոլոր ազնիվ մարդկանց մասին: Ի՞նչ է նշանակում «մտահոգությունների մի մասը պատվիրակված էր եւ կեղծ էր»: Բացատրությունը գտնում ենք՝ հետեւյալ արտահայտությունը կարդալով. «Այսպես փորձել են գործընթացը պիտակավորել այն մարդիկ, որոնք փորձել են այս նախաձեռնությունը վերածել հակառուսական արշավի»: Հասկացա՞ք: Ըստ Ա. Աշոտյանի՝ օտարալեզու կրթության դեմ խոսողները կատարում էին «մութ» ուժերի պատվերը, այն «մութ» ուժերի, որոնք ձգտում են Հայաստանը հեռացնել ռազմավարական դաշնակցից: Այսինքն մեզ, արեւմտյան կամ, ո՞վ գիտի, թուրքական հատուկ ծառայություններն էին վարձել, որ մենք պաշտպանենք մեր մայրենին, մեր միակ իսկական ազգային արժեքը:

Բայց պարոն նախարարը մոռանում է, թե իրականում ինչո՞ւ «զարգացավ» հակառուսական թեման: Ստիպված եմ հիշեցնել, որ միայն ու միայն ռուսական կողմն էր բուռն արձագանքում օրենքի դեմ պայքարողների գործունեությանը: Վ. Ռիժկովից սկսած մինչեւ Վ. Կրիվոպուսկով լծվել էին տխրահռչակ օրենքները «բրթելու» աշխատանքին: Նրանց անթաքույց «հուզմունքը» պատճառ դարձավ, որ մենք՝ հայերս, փնտրենք «ռուսական» հետքը: Բացառված չէ, որ ռուսների օգնությանը հենց մերոնք էին դիմել:

 

Լ. ԱՍԱՏՐՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031