Դեկտեմբերի 23-ին նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը հայտարարեց, որ համաձայն է առաջադրել իր թեկնածությունը փետրվարի 12-ին կայանալիք Հրազդանի քաղաքապետի ընտրություններում։ Երեկ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանին հարցրինք՝ ինչ դիրքորոշում ունի Կոնգրեսը այս առաջադրման հետ կապված. «Դա ժողովրդի պահանջն էր, Հրազդանի հասարակայնության պահանջը, Սասուն Միքայելյանը ընդառաջ է գնացել այդ պահանջին, եւ մենք դա միայն ողջունում ենք: Կոնգրեսը իր բոլոր միջոցներով կաջակցի Միքայելյանին՝ համարելով դա մեր համաժողովրդական պայքարի մաս»։
Իր թեկնածությունը առաջադրելու մասին արդեն հայտարարել է նաեւ 10 տարվա գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Դանիելյանը։ Զուրաբյանին հարցրինք՝ հնարավո՞ր է դիմակայել այն կեղծիքներին, որ իշխանությունները կփորձեն անել: «4 տարի պայքարել ենք, հիմա էլ կպայքարենք, եւ ի վերջո պիտի կարողանանք հաղթել ընտրակեղծիքների մեքենային»,- ասաց Զուրաբյանը՝ չբացառելով, որ ընտրություններում հաղթանակները կարող են սկսվել Հրազդանից:
«Հայկական ժամանակ»