Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նոյեմբերի 25-ի հանրահավաքում բարձրաձայնեց կոնսենսուսի բացակայության մասին։ Հիմա արդեն գաղտնիք չէ, որ կոնսենսուսի բացակայությունն արձանագրվել է առաջին նախագահի՝ «Բարգավաճ Հայաստանին» վերաբերող քաղաքագիտական վերլուծության կապակցությամբ, եւ կարծում եմ՝ հասկանալի է, որ ես անհամաձայնություն եմ արտահայտել հարցի վերաբերյալ։ Հիմա շատերը, ովքեր կռահում են կամ գիտեն իմ անհամաձայնության մասին՝ հարց են տալիս, թե ինչու չեմ բարձրաձայնել այդ մասին։ Սրա համար ունեցել եմ հիմնավոր պատճառ. չեմ ցանկացել դիրքորոշումս էմոցիոնալ պոռթկման տպավորություն թողնի։ Ինքս ինձ համոզելու խնդիր էլ եմ ունեցել, համոզվելու, որ դիրքորոշումս տափակ էմոցիաների վրա չէ հիմնված, այլ իրական քաղաքական, քաղաքացիական, մարդկային ու հեղափոխական մոտեցումների։
Սա կարեւոր է մի քանի պատճառներով, որոնցից ամենագլխավորն այն է, որ Համաժողովրդական շարժումը, Հայ ազգային կոնգրեսը չպետք է դառնան իմ կողմից քաղաքական հրապարակ բերված «Ոչ դոդացմանը, ոչ սերժանտացմանը, ոչ ռոբոտացմանը» կարգախոսի (կամ որեւէ մեկի կողմից հրապարակ բերված որեւէ այլ կարգախոսի) գերին։ Եթե պարզվի, որ դա ոչ թե քաղաքական կարգախոս է, այլ ընդամենը շուտասելուկ կամ գայթակղություն, կամ անցյայում մնացած կարծրատիպ, Հայ ագգային կոնգրեսը դա շրջւսնցելու շանս պիտի ունենա։
Եվ իմիջիայլոց, սեփական քաղաքական թիմի ղեկավարի թեական. եթեներով համեմված հայտարարության հետ հրապարակային անհամաձայնություն արտահայտելու կարիքը չկար, որովհետեւ առաջին նախագահը կատարելապես ազնիվ է գտնվել քաղաքագիտական վերլուծությունը ներկայացնելով որպես իր անձնական տեսակետ եւ հայտարարելով, որ թիմի ոչ բոլոր անդամներն են դրա հետ համաձայն։ Ով ականջ ու քթի ծակ ունի, կհասկանա՝ ով Է համաձայն եւ ով՝ ոչ։ Եվ վիպենդրիվացցա լինելու կարիք չկար։ Ով լսում Է ելույթներս, կարդում գրածներս եւ ընդհանրապես հետաքրքրվում իմ անձնական դիրքորոշումներով, կհասկանա. իմ քաղաքական գործունեության նպատակը ինչպես եղել, այնպես Էլ մնում է «Ոչ դոդացմանը, ոչ սերժանտացմանը, ոչ ռոբոտացմանը» կարգախոսի իրագործումը: Եվ, կարծում եմ՝ ընթացիկ քաղաքական շրջափուլում այդ կարգախոսի հրատապությունն ու արդիականությունը ոչ միայն չի նվազել, այլեւ ավելացել է՝ դառնալով կրիտիկական։ Իմ այս դիրքորոշման մասին ով չգիտեր, թող իմանա։
Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ
Կարդացեք նաև
«Հայկական ժամանակ»