Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հասարակության միայն կեսն է ակտիվորեն հետեւում քաղաքական նորություններին

Դեկտեմբեր 27,2011 10:48

Հատված «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանի հետ հարցազրույցից

  -Պարոն Ադիբեկյան, մեր հասարակությունը որքանո՞վ է քաղաքականացված եւ ինչպե՞ս է արձագանքում ներքաղաքական դաշտում տեղի ունեցող նախընտրական զարգացումներին:
-Մեր երկրում արդեն ձեւավորվել է հասարակության ընտրական խավերի բավական հստակ կառուցվածք, որը ընտրական փուլերում եւ ներքաղաքական զարգացումների հետեւանքով էականորեն չի փոխվում ու պահպանում է իր կայունությունը:
Հասարակության ընդամենը երկու երրորդն է հետամուտ քաղաքական անցուդարձին, նրանց միայն կեսն է ակտիվորեն հետեւում քաղաքական նորություններին, բայց ակտիվ հետաքրքրություն դրսեւորողների մեկ երրորդն է, որ իրոք տեղյակ է քաղաքական կարեւոր իրադարձություններին:
Ստացվում է, որ մեր հասարակության առնվազն 65%-ը քաղաքականացված է, բայց միայն 15%-ն է իրազեկված քաղաքական բոլոր զարգացումների մասին: Հասարակության 35%-ին քաղաքականությունը գրեթե չի հետաքրքրում:
Քաղաքացիների կամ ընտրողների այս հատվածի մի մասը քաղաքականորեն ակտիվանում է միայն ընտրությունների նախաշեմին: Այս փուլում էլ նրանք, ըստ իրավիճակի, որոշում են՝ մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել քվեարկությանը կամ ո՞ւմ օգտին քվեարկել:
Ընդ որում, հասարակական կառուցվածքի այս պատկերը մենք տեսնում ենք հետխորհրդային բոլոր պետություններում: Իսկ եթե հասարակության ավելի քան 70%-ը ակտիվություն է դրսեւորում, ապա դա ամբողջատիրական համակարգի մնացուկների հետեւանքն է: Հետեւաբար այդ երկրներում ընտրությունները ձեւական բնույթ ունեն:
Հեղափոխական իրավիճակներում, հակառակը, քաղաքացիական ակտիվությունը նվազում է, քանի որ միշտ հեղափոխություն է անում փոքրամասնությունը, իսկ հասարակության գերակշիռ մասն ընդամենը թամաշա է անում:
Սովորաբար զարգացած ժողովրդավարության երկրներում քաղաքացիական հասարակության քաղաքական ակտիվությունը 30-55 %-ի է հասնում։ Ուստիեւ կարելի է ասել՝ մեր երկրում քաղաքական ակտիվության մակարդակը միանգամայն բնական ու նորմալ է:

Գեւորգ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031