Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մտադիր է նշել իր 100-ամյակը Լեռնային Ղարաբաղում:
Դեկտեմբերի 24-ին, իր 50-ամյակի օրը, Ադրբեջանի նախագահը տիկնոջ հետ մասնակցել էր Լաչինի փախստականների համար նոր ավանի բացմանը:
Մեդիամաքսը մեջբերում է մի հատված գյուղի բնակիչներից մեկի` Ջանեթի Ալիեւի եւ Իլհամ Ալիեւի զրույցից` Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության հիմա վրա.
Ջանեթ Ալիեւ. Անհրաժեշտություն չեմ տեսնում խոսել իմ տան թանկագին հյուրի` Մեհրիբան խանումի կողմից իրականացվող աշխատանքի մասին, քանի որ իրեն ստեղծած Ալահը պարգեւել է նրան նույնպիսի տաղանդ, ինչպիսին ուներ Մարգարեն: Ցանկանում եմ, որպեսզի նա ապագայում որպես Ադրբեջանի ներկայացուցիչ արժանանա Նոբելյան մրցանակի:
Կարդացեք նաև
Նախագահ Իլհամ Ալիեւ. Մեհրիբանն առանց այդ էլ շատ մրցանակներ ունի:
Մեհրիբան Ալիեւա. Անչափ շնորհակալ են:
Ջանեթ Ալիեւ. Ուզում եմ ասել, որ երբ Մեհրիբան խանումը ելույթ է ունենում օտարերկրյա պետություններում, ես չեմ դադարում լսել նրա արժեքավոր խոսքերը:
Ջանեթ Ալիեւ. Այն, որ Դուք նշում եք Ձեր 50-ամյակը մեզ հետ, անփոխարինելի է: Դա անգնահատելի է: Ցանկանում եմ, որ Դուք նշեք Ձեր 100-ամյակը:
Նախագահ Իլհամ Ալիեւ. Ձեզ հետ միասին: Ղարաբաղում:
Ջանեթ Ալիեւ. Դուք այնքան ջանք եք գործադրում տեղահանվածների կենսապայմանները բարելավելու ուղղությամբ, գնահատում եք նրանց, թող Տերը պահապան լինի Ձեզ: Ձեզ ցանկանում եմ երկար տարիների կյանք, առողջություն, ընտանեկան երջանկություն:
Նախագահ Իլհամ Ալիեւ. Ես սովորաբար չեմ նշում ծննդյանս օրը:
Ջանեթ Ալիեւ. Դուք եկել եք մեր` տեղահանվածների մոտ, դա անփոխարինելի է:
Նախագահ Իլհամ Ալիեւ. Կշենք այդ օրը ձեզ հետ միասին Ղարաբաղի հողում”: