Երեկ Տյումենում Անի Ամիրաղյան/Եկատերինա Յաշինա զույգը համառ պայքարում 6:3, 4:6 (10:8) պարտվեց Լիդսիա Մարոզավա/Լիսան Վան Ռիետ երկյակին: Չնայած դրան, հայ թենիսիստուհին վաստակեց եւս չորս անհատական վարկանիշային միավոր եւ տարին WTA-ի վարկանիշային ցուցակում կեզրափակի մոտավորապես 536-րդ տեղում: Այսպիսով, Հայաստանի չեմպիոնուհին ավարտեց մրցելույթները 2011 թվականին: Հիշեցնենք, որ նա մրցաշրջանն սկսել էր մայիսին, երբ WTA-ի ցուցակում 980-րդն էր եւ ութ ամսվա ընթացքում 444 քայլ վեր բարձրացավ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ