Շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնության նախավերջին՝ 8-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց Վիետնամի քառյակին, սակայն մրցաշարային աղյուսակում թիմային 8,0 միավորով մնաց վեցերորդ հորիզոնականում: Հաղթանակ տարան Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը, Նելլի Աղինյանը կես միավոր վաստակեց, իսկ ահա Մարիա Կուրսովան զիջեց մրցակցին: Այսօր աշխարհի առաջնությունն ավարտվում է: Եզրափակիչ տուրում մեր աղջիկների մրցակիցը երկրորդ տեղում ընթացող Ռուսաստանի ընտրանին է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ