Ամեն ինչ սկսվեց այս հարցազրույցից, որում Հայաստան աշխարհի տասնմեկ մարզերից մեկի մարզպետը՝ Սուրեն Խաչատրյանը, վստահեցնում է. «Գլոբալ Մեթալ» ՍՊԸ-ն և մյուս ՓԲԸ-ն տարբեր ընկերություններ են և իրար հետ օրինական առք ու վաճառք են արել, որի հետ ես ընդհանրապես կապ չունեմ…»
Մանկուց կասկածամիտս Հայաստանի Հանրապետության կառավարության էլեկտրոնային կառավարման համակարգի շնորհիվ (որը մերօրյա Հայաստանի իրական ձեռքբերումներից մեկն է, և որով իսկապես արժե հպարտանալ՝ ոչ միայն տարածաշրջանում այլև, վստահեցնում եմ, աշխարհում եզակի բարձրորակ ու համապարփակ համակարգ), հոյակապ մարմնական և մտավոր առողջական վիճակում այցելեցի Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգ։
Էլեկտրոնային ռեգիստրում «գլոբալ մետալ» արտահայտությունը փնտրելու արդյունքում, կայքը վերադարձրեց հետևյալ տեղեկությունը.
Կարդացեք նաև
Ընտրելով առաջին տարբերակը՝ «Գլոբալ Մետալ Գրուպ» ՍՊԸ՝ էլեկտրոնային ռեգիստրը հրամցրեց նոր տեղեկություն.
ՀՀ էլեկտրոնային կառավարման հաջորդ օղակը՝ ՀՀ ընտրողների ռեգիստրում (ըստ 06.11.2011թ. դրությամբ ՀՀ ոստիկանության կողմից տրամադրված տեղեկությունների), փնտրելով նախորդ էջի որոնման արդյունքը՝ ԷՐԻԿ ՍԵՅՐԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ, տեղեկացա, որ Հայաստանի Հանրապետությունն ունի նման անուն-ազգանուն-հայրանունով մեկ ընտրող՝ ծնված 1981թ. հունվարի մեկին և գրանցված ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Վանքի Տափ Փ. 12 հասցեում:
Նշված քաղաքացու ազգանվան և հայրանվան տվյալներով (Սեյրան Խաչատրյան) ընտրողների ռեգիստրը տեղեկացնում է, որ նույն հասցեում գրանցված է մեկ այլ ընտրող՝ Սեյրան Սերգեյի Խաչատրյանը, ծնված՝ 1958թ. օգոստոսի 12-ին.
Կապանյան տեղեկատուն տեղեկացնում է, որ Սյունիքի մարզպետն է Սուրեն Սերգեյի Խաչատրյանը, իսկ ՀՀ կառավարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ծնվել է 1956թ. oգոստոսի 1-ին: Նման տվյալներով գրանցված է ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ Կամարի Փ. 164, 15 հասցեում:
Առավոտ օրաթերթի 2011թ. դեկտեմբերի 14-ի էլեկտրոնային համարը տեղեկացնում է, որ ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը Սեյրան Խաչատրյանն է…
Ստացվում է, որ «Գլոբալ Մեթալ» ՍՊԸ-ի հետ մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իսկապես անմիջական կապ չունի…
Աղբյուր՝ umood.livejournal.com