Մահացել է սեքսուալ խաղերի սիրահար, Արգենտինայի Արտաքին առեւտրի փոխնախարար Իվան Հեյնը: Ըստ արտասահմանյան լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի՝ նա մահացել է «սեռական շնչահեղձության» պատճառով:
Ոստիկանները Հեյնին գտել են մերկ ու սեփական գոտիով կախված: Բանն այն է, որ «սեքս խաղերի» ժամանակ «խաղընկերները» սեռական հաճույքներն ուժեղացնելու նպատակով, դիմում են հատուկ հնարքների, արդյունքում քիչ թթվածին է մատակարարվում թոքեր ու գլխուղեղ. այսպիսի մի վտանգավոր խաղի ընթացքում էլ մահացել է փոխնախարարը:
Իվան Հեյնը, որը 33 տարեկան էր, մինչ փոխնախարար դառնալը Արգենտինայում հայտնի էր որպես ճանաչված տնտեսագետ. հաղորդում են www.newsru.com եւ www.utro.ru կայքերը: