Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, դեկտեմբերի 27-ին տեղի կունենա Աշոտ Եղոյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Աշոտ Եղոյանի մեղադրանքը պաշտպանում է Երեւան քաղաքի դատախազությունը: Ըստ նախնական տեղեկատվության, Եղոյանը «կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսեւորել հասարակության նկատմամբ, սանձարձակ, անզուսպ եսասիրություն դրսեւորելով հասարակության նկատմամբ, վտանգել է մարդկանց կյանքը, դուրս գալով ավտոմեքենայից, Կարեն եւ Գեղամ Պողոսյանների հետ, սկսել է կրակել Ազատության պողոտայի 2բ շենքի բակում գտնվող Արթուր Սիմոնյանի, Համբարձում Մաթեւոսյանի եւ Նարեկ Սարգսյանի ուղղությամբ:
Եղոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ