Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Էրեբունու վարչական շրջանի Գաջի գործարանի հարևանությամբ գտնվող «Աղի լճում» հայտնաբերվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենա։
Փրկարարներին հաջողվել է հատուկ ճոպանի միջոցով մեքենան մոտեցնել ափին։ Այս պահին վերամբարձ կռունկով փորձում են ջրից դուրս բերել ավտոմեքենան։ Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Օպել մակնիշի 28 ՍԼ 373 համարանիշի ավտոմեքենան դուրս բերվեց ջրից, որի մեջ հայտնաբերվեց տիրոջ դիակը՝ գլխի և մարմնի տարբեր մասերում կային բազմաթիվ կտրող–ծակող գործիքից առաջացած վնասվածքներ։
Ինչպես Aravot.am-ին տեղեկացնում է Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենան պատկանում է անհատ ձեռներեց, 40-ամյա Գարիկ Կիրակոսյանին: Վերջինս ամուսնացած է, ունի 2 անչափահաս երեխա, բնակվում է Վարդանանց 22 հասցեում:
Կարդացեք նաև
Ֆոտոլրագրողը փոխանցում է, որ դեկտեմբերի 22-ին նա տանից դուրս էր եկել եւ չէր վերադարձել: Դեկտեմբերի 23-ից որպես անհայտ կորած փնտրվում էր: Փաստի առթիվ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր. օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով:
Լուսանկարները՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ