Լրահոս
Օրվա լրահոսը

Կոտրել են ձախ ձեռքի մատները, այրել են մեջքը

Դեկտեմբեր 26,2011 17:36

Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի թիվ 33 խցի կալանավոր Արման Դավթյանը դիմել է պատկան մարմիններին եւ չստանալով նրանցից պատասխան            չի կարողանում բարձրաձայնել իր նկատմամբ ծավալված ապօրինությունների մասին:

Ա.Դավթյանը հայտնում է, որ հուլիսի 14-ին, առավոտյան ժամը 6-ին, իր վարձակալած բնակարանից բերման ենթարկելով՝ Մաշտոցի բաժնի ոստիկանները իրեն, կնոջը եւ ընկերոջը ստիպել են սուտ ցուցմունք տալ, որ կատարել են բնակարանային գողություններ:

Ըստ թելադրածի, գողոնը Արմանը տվել էր կնոջը՝ Սոնա Մկրտչյանին, վաճառելու նպատակով: «Ինձ խոշտանգելով, նրանք կոտրեցին ձախ ձեռքիս մատները, էլեկտրաշոկով հոսանքի տալով այրեցին մեջքս եւ ստիպում էին, որպեսզի հանձն առնեմ իրենց թվարկած բնակարանային գողությունները: Ես ստիպված ոստիկանների հետ գալիս եմ համաձայնության, որ պետք է գրեմ իրենց թվարկած 16 հատ գողությունները, ասելով, թե ես եմ արել: Մտածում էի, որ կնոջս եւ ընկերոջս դրանից հետո բաց կթողնեն, կճղեն նրանց բացատրությունները: Պատրաստ էի հանձն առնել անգամ սպանության որեւէ դրվագ, միայն թե կնոջս բաց թողնեին»,- հայտնում է Արմանը:

Սակայն, դրան հետեւում է այն, որ Արմանին ուղեկցում են «տուժող» բնակարանները: «Ինձ ասացին որտեղից ինչ է գողացվել, որպեսզի քննիչի հետ փորձարարության ժամանակ մատնացույց կարողանամ անել: Նշեմ, որ ոստիկանները չունենալով որեւէ իրեղեն ապացույց, կանչում են ընկերոջս՝ Արթուրին բաժին, իսկ քրեականի պետը գողացված ավտոմեքենայի բարձրախոսներն էր տալիս, որպեսզի տանեն իմ տանը պահեն, խուզարկության ժամանակ էլ հայտնաբերեն»,- տեղեկացնում է Ա.Դավթյանը:

Մեկուսարանում Ա.Դավթյանը հացադուլ է հայտարարել, դիմել է գլխավոր դատախազությանը: Ըստ նրա՝ եկել է իր մոտ քննիչը, առաջարկել, որպեսզի դիմումը ետ վերցնի:

Սակայն գործը հասավ դատարան:

Արմանը նախկինում դատապարտվել է 4 անգամ: Նա սակայն պնդում է, որ ունի անհերքելի ապացույցներ, թե ինչպես են իր վրա Մաշտոցի ոստիկանները սարքել տվյալ գողությունները. «Նշված հանցագործությունները կատարած անձինք գտնվում են ազատության մեջ»,- ահազանգում է նա, եւ վստահեցնում, որ կատարված հանցագործություններում ինքն անմեղ է:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031