Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պատգամավորը պահանջում է ցեղասպանության օրինագիծը հնարավորինս շուտ գրանցել Սենատի օրակարգում

Դեկտեմբեր 26,2011 16:47

Les Nouvelles d’Armenie պարբերականի կայքը հայտնում է, որ Ֆրանսիայի Սենատի Սոցիալիստական խմբի նախագահ Ֆրանսուա Ռեբսմանը դիմել է կառավարությանը` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Սենատի օրակարգում որքան հնարավոր է շուտ գրանցելու համար: 

«Նույնիսկ եթե կան կասկածներ օրինագծի ընտրական նկատառումներով ընդունված լինելու մասին, այսօր վատթարագույնը կլիներ այդ օրինագիծը թաղելը` առաջ բերելով հայկական համայնքի հիասթափությունը թուրքական համայնքի զայրույթը առաջացնելուց հետո», – գրել է Ռեբսմանը այդ առթիվ հատուկ հաղորդագրությունում:

Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից անցած հինգշաբթի օրը ընդունվածօրինագիծը (այն մեկ տարվա բանտարկություն եւ 45 հազար եվրոյի տուգանք է սահմանում Հայոց ցեղասպանության իրականությունը ժխտողների համար) վավերացվելու համար պետք է գրանցվի Սենատում եւ քննարկվի երեսփոխանական գործընթացի ավարտից առաջ` այսինքն նախքան փետրվարի վերջը:

Հայկական օրինագծի ընդունվելուց ի վեր` դրա հեղինակ պատգամավոր Վալերի Բուայեն գտնվում է թուրքական սպառնալիքի տակ, որը ծրագրված է «Գորշ գայլեր» ազգայնական շարժման կողմից: Ներխուժելով Վալերի Բուայեի կայքը` այդ խումբը բռնության, մինչեւ իսկ մահվան սպառնալիքներ է հնչեցրել Բուայեի եւ նրա ընտանիքի հասցեին: Այդ մասին վերջին օրերին տեղեկացնում է BFMTV հեռուստակայանը` ներկայացնելով սպառնալիքի հեղինակների «Ֆեյսբուք»-ի էջը, որտեղ վերջիններս հպարտորեն հայտարարում են այդ մասին:

Իսկ պատգամավոր Վալերի Բուայեն այդ նույն հեռուստակայանին իր բողոքն է հայտարարել` իր ընտանիքի եւ իր անձի հանդեպ արված այս սպառնալիքների առնչությամբ:

Ռուզան ԿՅՈՒՐԵՂՅԱՆ

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031