WTA-ի` այսօր հրապարակած վարկանիշային դասակարգման այս շաբաթվա ցուցակում Անի Ամիրաղյանը բարձրացել է եւս 24 աստիճան եւ տեղ զբաղեցրել 551-րդ հորիզոնականում:
Չնայած նրան, որ թենիսի Հայաստանի չեմպիոնուհին Տյումենում շարունակվող «Սիբիրի գավաթ» միջազգային մրցաշարի մենախաղերում չանցավ հիմնական փուլ, պայքարը շարունակում է զուգախաղերում: Այսօր Անին ռուսաստանցի Եկատերինա Յաշինայի ընկերակցությամբ հանդիպելու է Լիդսիա Մարոզավա (Բելառուս)-Լիսան Վան Ռիետ (Հոլանդիա) զույգի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ