Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վանո Եղիազարյանի Ամանորի «նվերը» «Առավոտին»

Դեկտեմբեր 26,2011 16:41

«Առավոտն» ամեն օր ստանում է շնորհավորական բացիկներ Ամանորի հետ կապված: Քիչ առաջ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից ստացանք հերթական «շնորհավորական» բացիկը:

Հունվարի 9-ին , ժ.12-ին նշանակվել է Լեռնապատ գյուղի գյուղապետ Վանո Եղիազարյանի հայցի քննությունն ընդդեմ Ֆահրադ Ոսկանյանի: Երրորդ անձ է ճանաչվել «Առավոտ» օրաթերթը:

Լեռնապատ գյուղի գյուղապետը վիճարկում է լրագրող Արփինե Սիմոնյանի «Ով ում է զրպարտում» հրապարակումը; Գյուղապետը պահանջում է հերքել գյուղապետի հասցեին արված զրպարտչական արտահայտությունները, վճարել 1 000 000 դրամի չափով փոխհատուցում::

Գյուղապետը զրպարտչական արտահայտություն է դիտել հետեւյալը. «Իմ 20 տոննա խոտը վառել տվեց: Մեր գյուղապետարանը դարձել է ԿԳԲ: Իրավունք չունենք ներս մտնենք ու մեր ուզած տեղեկատվությունը ստանանք»: Նա նաեւ դժգոհեց , որ գյուղապետը, հաշվի չառնելով իրենց անապահով վիճակը, խաբեությամբ 40 000 դրամ է պահանջել գյուղում գազիֆիկացման աշխատանքները սկսելու համար .«3,8 մլն դրամ հավաքեց համայնքից ու դրեց իր գրպանը: Էդ փողերը նպատակին չեն ծառայել: Կան մարդիկ, ովքեր վճարել են գազիֆիկացման համար, բայց մինչ հիմա գազ չունեն»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031