Լրահոս
Օրվա լրահոսը

Տոնական օրերին աշխատանքները կազմակերպելու քաղաքապետի հանձնարարականները

Դեկտեմբեր 26,2011 16:32

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի ենթակայության համապատասխան կառույցներին հանձնարարականներ է տրվել ամանորյա տոնական օրերին աշխատանքները պատշաճ կազմակերպելու և, անհրաժեշտության դեպքում, արագ արձագանքելու ուղղությամբ։

Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ , համաձայն քաղաքապետի հանձնարարականի, տոնական օրերին մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի աշխատանքը պատշաճ կազմակերպելու նպատակով սպասարկող ընկերությունների ղեկավարների հետ անցկացված աշխատանքային խորհրդակցություն ժամանակ տրվել են համապատասխան հանձնարարականեր, կազմվել է հստակ ժամանակացույց, սահմանվել է հերթապահություն։
Հանձնարարվել է շարունակել հետևողական վերահսկողությունը մայրաքաղաքում բացօթյա առևտուրը կանոնակարգելու ուղղությամբ։

Տոնական օրերին մայրաքաղաքի փողոցների անցանելիությունն ու մայթերի մաքրությունն ապահովելու նպատակով՝ կոմունալ տնտեսության վարչությանն ու վարչական շրջաններին հանձնարարվել է լրացնել աղի և ավազի պաշարները և ապահովել համապատասխան մեքենամեխանիզմների անխափան աշխատանքը։ Այս, ինչպես նաև տոնական օրերին սանիտարական մաքրման աշխատանքների ընթացքը վերահսկելու նպատակով օպերատիվ շտաբին հանձնարարվել է աշխատել շուրջօրյա աշխատանքային ժամանակացույցով։

Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է վերստուգել բազմաբնակարան շենքերում վերելակային տնտեսության վիճակն ու սպասարկող ընկերություններին հանձնարարել պատրաստ լինելու՝ հնարավոր խափանումներն արագ վերացնելուն։

Տոնական օրերին բնակչության սպասարկումն անխափան իրականացնելու նպատակով՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը  համապատասխան հանձնարարականներ է տվել «Երևանջուր», «Երևանգազ» և  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություններին, Արտակարգ իրավիճակների Երևան քաղաքի վարչությանը, ինչպես նաև շտապ բուժօգնության ծառայություններին։

Վերահսկողության վարչության պետը զեկուցել է , որ մայրաքաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաներին հատկացվող սննդի որակն ստուգելու նպատակով՝ քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում են անակնկալ ստուգայցերը մայրաքաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններ և հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմված արձանագրություններին համապատասխան ընթացք է տրվել։

Բնապահպանության վարչության պետը զեկուցելով, որ ամբողջությամբ ավարտվել են կանաչապատման գծով 2011թ. քաղաքային ծրագրերով նախատեսված աշխատանքները, ներկայացրել է ոլորտում  2012թ.–ին նախատեսվող աշխատանքների հիմնական ուղղությունները։

Ըստ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031