Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսումնական նոր սկիզբ Բժշկական համալսարանում կամ էլ բացակաների գինը

Դեկտեմբեր 26,2011 16:36

Երեւանի պետական բժշկական համալսարանը մշակում է ծրագիր, որը հավանաբար կգործի փետրվարի 6-ից: Այդ մասին ասում է համալսարանի ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Սամվել Արծրունին: Նախատեսվում է ստեղծել էլեկտրոնային համակարգ: Ուսանողները, տանը նստած, կարող են տեսնել իրենց գրավորները, բացակայությունների թիվը և այլն: Եթե մինչ հիմա 4-րդ և ավելի բարձր կուրսի ուսանողները ցիկլային դասերից մեկից բացակայելու դեպքում ստիպված լրացնում էին ամբողջը , ապա այսուհետ նրանք կլրացնեն միայն այն դասը, որից որ բացակայել են: Բայց եթե առաջ ուսանողները բաց թողած դասաժամերը լրացնում էին անվճար ապա համաձայն այդ ծրագրի` նախատեսվում է որոշակի վճար: «Ինչի՞ խաթրով պարապի դասախոսը, կամ էլ ես իրան ասեմ պարապի, ինքն էլ ինձ մտքում ուշունց տա»,-ասում է պարոն Արծրունին:

Նոր համակարգի մասին արդեն իսկ շշուկներ են տարածվել ուսանողության շրջանում: 3-րդ կուրսի ուսանողուհի Մարիամը դժգոհում է. «Ստացվում է,որ մենք դասախոսների հետ կմտնենք շուկայական հարաբերությունների մեջ: Որքանով գեղեցիկ կլինի, եթե մենք պրոֆեսորին տանենք ՀԴՄ կտրոն:Բացի այդ՝ անբարեխիղճ դասախոսին օգուտ կտա, որ 2 րոպե ուշացման դեպքում մեզ արգելի լսարան մտնել.արդյունքում բացակա կստանանք»: 4-րդ կուրսի ուսանող Նարեկն էլ ասում է. «Եթե այդպես շարունակվի կոնսուլտացիաներն էլ վճարովի կլինեն,ու մենք շատ բաներից կզրկվենք: Հա լավ է,որ էլեկտրոնային համակարգ է լինելու, բայց վատ է որ մեր վարձից,այսինքն`800 000-ից բացի՝ մենք ստիպված ենք լրացուցիչ գումար վճարել: Այս հարցը մենք ուսանողներով քննարկում էինք,ընդ որում, բոլորս էլ դժգոհ ենք:Չենք կարծում, որ ինչ-որ մեկը գոհ կլինի»:

Նախկինում մինչև 3-րդ կուրսի ուսանողին թույլատրվում էր յուրաքանչյուր առարկայի դասաժամից բացակայել 15 տոկոս: Ավելիի դեպքում՝ միանգամից սպառնում էր հեռացման վտանգը: Սա կիրառվում էր անհարգելի բացակայությունների պարագայում: Իսկ հարգելի բացակայությունների դեպքում միշտ էլ ավելի լուրջ մոտեցում է լինելու: Չէ՞ որ ուսանողներից շատերը բժիշկների երեխաներ են, ուստի դժվար չէ կեղծ տեղեկանք ներկայացնել: Պրոռեկտորն անկեղծանում է`նման դեպքեր շատ են եղել. «Թղթում գրված էր,որ 11օր ուսանողը գտնվել ա այսինչ հետազոտության մեջ:Ես զանգեցի ու ասացի, որ իմ պարզ գիտելիքներով գիտեմ,որ այդքան օր հնարավոր չէ, որ իրենք ստուգեն:Նա պատմում է, որ ստացել են գրավոր պատասխան: «Այնտեղ գրված էր,որ երեխան ընդամենը 2 անգամ է ներկայացել հետազոտությունների`մի անգամ 20 րոպեով, իսկ մյուս անգամ` 5»:

Ծրագիրը կանոնակարգելու է նաև ուշացումների թույլատրելի չափը:Իսկ ամառային քննություններն էլ այսուհետ դասախոսների փոխարեն ստուգելու են համակարգիչները: Ի դեպ ՝այս ծրագիրը առաջին անգամ է իրականացվելու Հայաստանում:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031