Դեկտեմբերի 26-ին Իջեւանի նորընտիր քաղաքապետ Վարդան Ղալումյանն անցավ իր պարտականությունների կատարմանը: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ ինքը քաղաքապետարանի աշխատողների հետ խորհրդակցություն է անցկացրել եւ հայտարարել, թե նրանք, ովքեր ցանկություն ունեն աշխատելու եւ բնականոն կաշխատեն՝ կմնան իրենց պաշտոններում:
Վարդան Ղալումյանը նաեւ ասաց, որ դեկտեմբերի 28-ի երեկոյան նախատեսվում է Իջեւանում Ամանորի համերգ կազմակերպել: Համայնքի բյուջեում դրա համար միջոցներ չկան, համերգը կկայանա այլ աղբյուրների ֆինանսավորմամբ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ