Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան. «Գրպանը պլան գցելն ավելի էֆեկտիվ է ընդդիմության հարցերը լուծելու համար, քան մանկապղծության համար դատապարտելը» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 26,2011 16:07

«Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանը մեր զրույցում ասել էր, թե պատրաստվում են միանալ Վիկտոր Դալլաքյանի` մանկապիղծներին ամլացնելու օրինագծին, բայց մի մտավախություն ունեն, որ դա իշխանությունները կօգտագործեն ընդդիմադիր տղամարդկանց նկատմամբ կամ բիզնես դաշտում` որպես հարցերը լուծելու եւ շուկայից հանելու ձեւ:

Այսօր Aravot.am-ը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանից հետաքրքրվեց` քանի որ ընդդիմության արական սեռի ներկայացուցիչ է` ինքն այդ առումով կարո՞ղ է թիրախ դառնալ եւ հնարավո՞ր է իրեն ամլացնեն: Նրա խոսքերով` «Հայաստանում մանկապղծության խնդիրը պետք է համակարգային եւ ճշգրիտ լուծում ստանա: Դժվարանում եմ պատասխանել, դա մի էնպիսի բան չի, էլի, որ շառով տաս, վերջին հաշվով բոլորիս հայտնի դեպքը տեսագրված, ձայնագրված եւ պահպանված է, ապացույցներով է: Իսկ եթե ապացույցներով լինի` արդեն ինձ համար միեւնույն է` դա ընդդիմադիր է, թե՞ իշխանամետ է, չեմ կարծում: Եվ հիմա պրակտիկան ցույց է տալիս, որ գրպանը պլան գցելն ավելի էֆեկտիվ է ընդդիմության կամ մրցակցի հարցերը լուծելու համար, քան մանկապղծության համար դատապարտելը»:

Մեր դիտարկմանը, որ մանկապղծության պատիժը մեծ է` պարոն Սաֆարյանն ասաց. «Միշտ չէ, որ մրցակցին մրցակցութունից հանելու համար կարեւոր է մեծ ժամանակը, շատ ավելի կարեւոր է տվյալ պահին նրան դուրս բերելը մրցակցությունից,հետեւաբար էական չէ` 1 տարով նրան կդատես, թե 3 տարով: Կարեւորը` այդ պահին, երբ նրա ներկայությունը սպառնում է քո քաղաքական հաջողությանը` ուղղակի հենց էդ պահին խնդիրը լուծես»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 


 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031