Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւմտահայոց ազգային խորհուրդը սփյուռքի նախարարությունից ակնկալիք չունի (տեսանյութ)

Դեկտեմբեր 26,2011 16:02

Ընդամենը մի քանի օր առաջ ստեղծվել է Արեւմտահայոց ազգային խորհուրդ, որը կպայքարի ոչ միայն Ցեղասպանության ճանաչման, այլեւ պահանջատեր լինելու ու գրավյալ հողերը հետ բերելու համար: Այսօր այս մասին «Արմատ» ակումբում հայտնեց քաղաքական գիտությունների դոկտոր Լեւոն Շիրինյանը:

Ըստ նրա, խորհուրդը ստեղծվել է արեւմտահայերի երրորդ համագումարի ընթացքում, որին մասնակցել են  արեւմտահայերի 100 ժառանգներ՝ աշխարհի տարբեր երկրներից: «Կազմակերպությունը կգրանցվի Ֆրանսիայում, սակայն գրասենյակներ կունենա Հայաստանում եւ այլ երկրներում: Համագումարի հայաստանյան մասնակիցները ներկայացված են եղել հայրենակցական միությունների կողմից»,- նշեց քաղաքագետը:

Նրա խոսքերով, իրենք նպատակ են դրել հետամուտ լինել հայկական հարցի լուծմանը, ավելի թափանցիկ աշխատել՝ նպաստելով Հայաստանում ժողովրդավարության հաստատմանը:

Այն հարցին՝  համագործակցելո՞ւ են արդյոք սփյուռքի նախարարության հետ, պարոն Շիրինյանը պատասխանեց, որ նրանցից ոչ մի ակնկալիք չունեն, եթե ունենային էլ, դարձյալ որեւէ առաջնթացի չեն կարող հասնել:

Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քերականացնող օրինագծի մասին էլ՝ դիտեք տեսանյութում:

Անուշ ԽԵՉՈՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031