Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Իմաստը ո՞րն է ռուսերեն խոսելու վրա էսքան տանջվելու»

Դեկտեմբեր 26,2011 15:49

Բլոգեր noni-no-ն «у нас произошло утро» մեջբերումն անելով՝ գրում է. «Մի խաղ կար մի ժամանակ՝ «կարմիր, թե՞ սև», ու չնայած ես մաֆիա խաղն ատում եմ, նայում էի հետաքրքրությամբ: Բնականաբար հայերեն էր, վարողն էլ բավականին հաջող էր: Իհարկե բոլոր խաղացողները չէին, որ ի վիճակի էին մարդավարի հայերեն շփվել, բայց դե յոլա…
Հիմա պատահաբար էդ խաղը տեսանք «Արմենիա թիվի»-ով: Չգիտես ինչի վարում է ամենակարողխաչիկը Ռուբիկը ռուսերենով:  Խաղում են ռուսական կրթությամբ և միայն հայեր, նրանց բոլորին միավորում է լիքը սխալներով ու ահավոր հայերեն ակցենտով ռուսերեն խոսքը:
Նստած գլուխ ենք ջարդում՝ իմաստը որն է խաչիկության ռուսերեն խոսելու վրա էսքան տանջվելու»:

Նույն հարցն է տվել նաեւ բլոգեր palomiraն. «Իրոք, ի՞նչ իմաստ ունի հայերով նստեն ու զոռով, տանջվելով ռուսերեն խաղան: Հանուն ինչի՞»: 

Բլոգեր manushakն այլ ոլորտից է օրինակ բերել. «Վերջերս տարբեր տեղերում ահավոր, սակայն ռուսերենով խոսելը ինչ-որ մոդա ա դարձել: Օրերս էլ ռեստորանում հաղորդավարուհին խոսոում-խոսում էր իր համար հայերեն, վռոդԻ նորմալ էր ամեն ինչ, մեկ էլ հայտարարեց ծնողների կենացն այսպես՝ «Դե եկեք բաժակներ բարձրացնենք за матерински любови»: Այսպիսի կարկանդակներ»:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031