Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբաջանը Սարկոզիին մեղադրում է խոստումը դրժելու մեջ

Դեկտեմբեր 26,2011 15:32

Թուրքիայի փոխվարչապետ, նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղադրել է Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունումը խորհրդարանում թույլ չտալու խոստումը դրժելու մեջ։

«Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` Բաբաջանը շաբաթ օրը ասել է, թե Սարկոզին հավաստիացումներ է արել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին եւ վարչապետ Ռեջեփ Էրդողանին, որ օրինագիծը տապալվելու է։

«Ես ինքս լսել եմ դա մեր ունեցած համատեղ հանդիպումների ընթացքում։ Իսկ ի՞նչ տեղի ունեցավ անցած շաբաթ։ Ո՞ւր է խոստումը», – հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետը` հավելելով. – «Խոստումը հարգելը շատ կարեւոր է քաղաքականության մեջ։ Եթե այդ խոստումը տրվում է պետական գործչի կողմից, ապա դա պարտավորեցնում է պետությանը եւ երկրին»։

Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունումը անցած շաբաթավերջին դատապարտել է Սուդանը։ Sudan Tribune պարբերականի վկայությամբ, պաշտոնական Խարթումը իր համերաշխությունն է հայտնել Թուրքիայի հետ։

Ազատություն Ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031