Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ժառանգությանն» է՞լ են առաջարկել երիտասարդներին կաշառել (Տեսանյութ)

Դեկտեմբեր 26,2011 15:03

Այսօր Aravot.am-ը «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանից մեկնաբանություն խնդրեց, թե Գագիկ Ծառուկյանի հիմնադրամը երբ ուզեց անապահով ուսանողներին օգնել` ճի՞շտ էր, որ նրան թույլ չտվեցին: Ըստ տիկին Բախշյանի, «Դա կանխվեց նախարարի կողմից եւ կարծում եմ` շատ ճիշտ էր, որովհետեւ դա հաստատ քաղաքական կուսակցականացված ինչոր գործընթաց էր»:

Սակայն, ըստ նրա, նույն ձեւով նախարարը պետք է հանրապետականի նկատմամբ լինի, այսինքն` օբյեկտիվ լինի եւ թույլ չտա հանրապետականներին նույնն անել. «Երիտասարդական հիմնադրամը, որը պետք է ծառայի երիտասարդությանը` անկախ իրենց քաղաքական կողմնորոշումից, ծառայում է Հանրապետական կուսակցության երիտասարդներին: Փորձում են ցույց տալ, որ դա այնքան էլ էդպես չէ, բայց այդպես է: Հանրապետական կուսակցության երիտասարդներն ունեն ամենալայն հնարավորությունները: Ի դեպ, «Ժառանգությանն» էլ են առաջարկում` եկեք դուք էլ Աղվերանում հանգստյան տուն կա` դուք էլ վերցրեք, բայց վճարեք: Որպեսզի վարձես հյուրանոցը եւ երեխաներին տանես` իհարկե, գումար է պետք: Մենք չունենք այդ հնարավորությունը եւ դրա իմաստն էլ չենք տեսնում` էստի համեցեք անելու: Կաշառելու մի ձեւ է, էլի»:

Ըստ տիկին Բախշյանի, նախարարը պետք է շատ զգույշ եւ հավասարակշռված տանի բուհերի ապակուսակցականացման գործընթացը` սկսելով խորհուրդների նախագահներից. «Քանի դեռ բուհերի խորհուրդների նախագահները հանրապետության նախագահ են, վարչապետ են, Ազգային ժողովի նախագահ են, ուրեմն ինչ որ ասում են` EPP-ի ականջի համար են ասում»:

 Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031