Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության ճանաչման քննարկումը Իսրայելի Քնեսսեթում կշարունակվի հաջորդ նիստում

Դեկտեմբեր 26,2011 14:45

Իսրայելի Քնեսեթի Կրթության, մշակույթի եւ սպորտի հարցերով հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման եւ ապրիլի 24-ը Իսրայելում  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարելու մասին հարցը: Ինչպես Մեդիամաքս-ի հետ զրույցում հաղորդել է ՀՅԴ Հայ Դատի Երուսաղեմի գրասենյակի ղեկավար Ժորժետա Ավագյանը, հարցի քննարկումը տեւել է մեկ եւ կես ժամ:

«Նիստի ընթացքում հնչել են մեզ համար դրական ելույթներ պատգամավորների կողմից: Բայց քանի որ ոչ բոլորն են հասցրել արտահայտվել թեմայի շուրջ, որոշվեց հարցի քննարկումը  շարունակել մյուս նիստին, որի ժամկետները դեռ հայտնի չեն»,- ասել է Ժորժետա Ավագյանը:

France Press-ն այսօր մեջբերել է Քնեսեթի նախագահ Ռուեվեն Ռեվլինի խոսքերը, ով նիստի սկզբում հերքել է ենթադրություններն այն մասին, որ հարցը հայտնվել է օրակարգում Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերություններում առաջացած լարվածության պատճառով: Նա ասել է, որ «մենք չենք ցանկանում օգտվել քաղաքական իրավիճակից` հաշիվներ մաքրելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031