Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության /ՌԼԴԿ/ ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին ողջունել է Ֆրանսիայի խորհրդարանի որոշումը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեորեն պատժելու վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, այս մասին ասվում է ՌԼԴԿ-ի կայքում տեղադրված Ժիրինովսկու հայտարարության մեջ:
«ՌԼԴԿ-ն վաղուց է խոսում հայերի ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին: Մենք ողջունում ենք ֆրանսիացի խորհրդարանականների որոշումը», -ասել է նա:
«1915-ի ապրիլի դեպքերը մարդկության պատմության ամենամռայլ էջերից են: Ժողովրդի նման դաժան ոչնչացում չի եղել ոչ մի եվրոպական կամ ասիական երկրում: Գրեթե մեկ դար առաջ իրականացվել է մարդկանց ուղղակի բնաջնջում` նրանց ազգային պատկանելիությունից ելնելով: Այսօր աշխարհը խոսում է ժողովրդավարության մասին, եւ համաշխարհային հանրությունը պետք է ճանաչի հայերի ցեղասպանությունը», – ասել է Ժիրինովսկին: