Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նշեց. «Սահմանամերձ գյուղում դպրոց կա, որի տանիքի տակ զոնտիկով են նստում, իսկ երբ ասում ենք` տանիքը սարքենք` ասում են փող չկա: Սա այն դեպքում, երբ Երեւանի դպրոցներ կան, որոնք ոսկեզօծվում, արծաթազօծվում են»:
Մեր հարցին` եթե մի դպրոցին այդքան ուշադրություն են դարձնում, մյուսի տանիքն էլ չեն սարքում` դա ինչի՞ց է, տնօրենի՞ց է` տիկին Բախշյանը պատասխանեց. «Շատ կոնկրետ ասեմ. այն դպրոցները, որոնք հիմնանորոգվելու են, ցանկի մեջ կան, դրանք ամենալավ ծառայությունն են մատուցում ընտրությունների ժամանակ, իսկ դա ամենակարեւոր չափորոշիչն է: Թե մյուս դպրոցում երեխան ինչ ցրտի մեջ կնստի, գլխին պանելը կընկնի թե չի ընկնի`իրենց բոլորովին չի հետաքրքրում, որովհետեւ այդ դպրոցներում լավ քաղաքացիներ են եւ չեն խառնվում ընտրություններին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ