Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայ-ռուսական երկկողմ խորհրդատվություններ ՌԴ ԱԳՆ-ում

Դեկտեմբեր 26,2011 13:45

Դեկտեմբերի 23-ին Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ում կայացան ռուս-հայկական երկկողմ խորհրդատվություններ` անվտանգության օրակարգի լայն շրջանակի խնդիրների շուրջ: Ռուսական կողմից խորհրդատվություններն անցկացնում էին Անվտանգության և զինաթափման հարցերի դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Ուլյանովը և նրա տեղակալ Գրիգորի Մաշկովը, իսկ հայկական կողմից ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը: Խորհրդատվություններին մասնակցում էր ՌԴ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ Ռուբեն Անանյանը:

Կողմերը քննարկեցին արտահանման վերահսկման ոլորտին առնչվող հարցեր, մասնավորապես անդրադառնալով միջազգային ռեժիմների շրջանակներում բազմակողմ և երկկողմ համագործակցության առավել արդյունավետ իրականացման եղանակներին: Հատուկ ուշադրության արժանացան ՄԱԿ-ի ԱԽ 1540 բանաձևի իրագործմանը միտված հնարավոր համատեղ քայլերը:

Հանգամանալից անդրադարձ կատարվեց ԵՍԶՈւ պայմանագրի վերանայման և նրա լիարժեք իրականացումն ապահովելու հեռանկարներին: Կողմերը ներկայացրին իրենց նկատառումները` կապված Զենքի առևտրի պայմանագրի բանակցությունների անցկացման, Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման ծրագրի հետ կապված:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց նման խորհրդատվությունները պարբերաբար անցկացնելու շուրջ:

ԱԳՆ մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031