Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը «Առավոտին» հայտնում է, որ ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ–քննչական խումբը պարզել է երեկ Կիևյան կամրջից ինքնասպան եղած երիտասարդի ինքնությունը։ Նա Արաբկիր վարչական շրջանի բնակիչ 16-ամյա Հրանտ Բարսեղյանն էր։
Ավելի վաղ ֆոտոլրագրողը հայտնել էր, որ երեկ՝ դեկտեմբերի 25-ին ժամը 19.00-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժնից Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության հակաճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Կիևյան կամրջից մարդ է իրեն ցած նետել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: