Վանաձորի «Նարեկացի» երիտասարդական միությունը, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի, քաղաքի այլ կրթական հաստատությունների սաների եւ ակտիվ երիտասարդների օգնությամբ, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ դեկտեմբերի 12-25 հատվածում իրականացրել են «Ձեռք մեկնիր» ծրագիրը, որի նպատակն է` օգնել Վանաձոր քաղաքի ավելի քան մեկ տասնյակ անապահով ընտանիքների` արժանավայել կերպով դիմավորելու Ամանորն ու Սուրբ Ծնունդը:
Քաղաքում կազմակերպված հանգանակության արդյունքում հավաքվել է 75 հազար դրամ եւ մեծ քանակի սննդամթերք: Հավաքված գումարով էլ է սննդամթերք գնվել եւ բաժանվել անապահովներին:
«Ողորմությունը քրիստոնեական մեծ սիրո արտահայտությունն է: Ցավոք, այդ սերն այսօր պակասում է մեզանում, հետևաբար եւ սիրո արդյունք համարվող առաքինությունները այլեւս չեն նշմարվում: Այս ծրագիրն իրականացնողների աչքերով սա եւս մեկ քայլ է դեպի բարեպաշտություն, մանավանդ, երբ իրապես կան ողորմության կարիք ունեցողներ: Եվ թեև կան ողորմության կարիք ունեցողները, սակավ են, ավաղ, ողորմածները»,- վստահ են նախաձեռնությունը օրհնած հոգեւորականները
Լիլիթ ՅՈԼՉՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ հեղինակի