Ինչպես դեպքի վայրից «Առավոտ»-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ժամը 00.10-ի սահմաններում Երևանի Բադալ Մուրադյան շենքի դիմաց, 19-ամյա Խաչատուր Ստեփանյանը, վարելով «Օպել» մակնիշի 29 ՍՍ 292 համարանիշի ավտոմեքենան, ընդհարվել է մայթեզրի մոտ կայանված «Նորք» տաքսի ծառայությանը պատկանող, Խաչիկ Սարգսյանին ամրակցված «ՎԱԶ 2107» մակնիշի Տ 8542 համարանիշի ավտոմեքենային, որից հետո ընդհարվել է նույն տաքսի ծառայությունում որպես վարորդ աշխատող 26-ամյա Գառնիկ Հարությունյանին ամրակցված «ՎԱԶ 2107103» Լ 2999 համարանիշի ավտոմեքենային։
Վթարի հետևանքով «ՎԱԶ 2107»–ի վարորդ Խ. Սարգսյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։
Վթարի վայրում աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանը։ Նրա հանձնարարականով մեքենաները տեղափոխվեցին Երևանի ՃՈ տուգանային հրապարակ։
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ
Կարդացեք նաև