Արմավիրում բազմաթիվ խնդիրներ կան, որոնց անդրադարձել են թե «Առավոտը», թե այլ լրատվամիջոցներ. այս կամ այն գեներալն իր «քեֆով» կարող է ճանապարհ փակել կամ բացել, Թուրքիայի սահմանին մոտ գտնվող Ակնաշեն եւ այլ գյուղերում ձկնաբուծարաններն ընդերքի ջրերն իրենց սրտի ուզած չափով օգտագործում են կամ անտեղի վատնում, բայց գրանցված չեն եւ հարկեր չեն վճարում եւ այլն: Այս ամենից տուժում է Արմավիրի մարզում ապրող ՀՀ քաղաքացին: Սա նկատի ունենալով՝ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին հարցրեցինք. խնդրաշատ մարզում ինչո՞ւ մարզպետարանը չի երեւում: «Մարզպետարանը միշտ երեւում է, ոչ մի տեղ պախկված չի եւ բոլոր խնդիրներն ու հարցերը բարձրացնում է»,- պատասխանեց Աշոտ Ղահրամանյանը, չասելով, թե երբ, որտեղ, ինչ հարց են բարձրացրել, որ ստացել է հանրությանը հաճո լուծում:
Արամ ԶԱՔԱՐՅԱՆ