Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես դեպքի վայրից «Առավոտ»-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00.40-ի սահմաններում Սարալանջի պողոտայում իրար են բախվել 31-ամյա Նորայր Վարդանյանի վարած «ԳԱԶ 3110» մակնիշի 07 ՍՍ 960, 28-ամյա Աշոտ Վարդանյանի վարած «Հոնդա» մակնիշի 29 ՍՏ 100 համարանիշի, 19-ամյա Սուքիաս Անաստասյանի վարած «ՎԱԶ 21213» մակնիշի 04 PP 844 համարանիշի, 23-ամյա Լևոն Դավթյանի վարած «Մազդա» մակնիշի 99 ԼԼ 991 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով «ԳԱԶ 3110»-ի ուղևորներ 32-ամյա Մելինե Կարապետյանն ու 20-ամյա Զարուհի Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վթարի վայրում աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանը։ Նրա հանձնարարականով մեքենաները տեղափոխվեցին Երևանի ՃՈ տուգանային հրապարակ։
Կարդացեք նաև
Վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը։
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ