Ոստիկանություն է դիմել 25-ամյա Հայկանուշ Նավասարդյանը և հայտնել, որ իր նախկին ընկեր Բախշիկ Մարտիրոսյանը, ում հետ ծանոթացել է մեկ տարի առաջ՝ զանգահարել է իրեն և շանտաժի միջոցով պահանջել, որ իրեն փոխանցի 50 հազար ՀՀ դրամ։ Սպառնացել է, որ եթե գումարը չփոխանցվի, ապա աղջկա մերկ լուսանկարները կտեղադրի համացանցում։
Ոստիկանությունը պարզել է, որ Բ. Մարտիրոսյանը, որը կալանավորված է և գտնվում է ՀՀ Արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում, այնտեղից է զանգահարել Հ. Նավասարդյանին։ Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։
Գագիկ ՇԱՄՇՅԱՆ