Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը «Առավոտին» հայտնում է, որ դեկտեմբերի 25-ին Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, Երևան–Մոսկվա թիվ 512 չվերթի ինքնաթիռից ոստիկանություն են բերման ենթարկել ՌԴ քաղաքացի 51-ամյա Մարետա Նագդալյանին։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Մ. Նագդալյանը մաքսային վերահսկողության գոտին անցնելուց հետո է բերման ենթարկվել։ Խուզարկությամբ նրա ձեռքի պայուսակում և կրծկալի մեջ հայտնաբերվել է առանց մաքսային ձևակերպման 3 մլն 500 հազար դրամի ոսկյա զարդեր։
Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։