Forbes ամսագիրը կազմել է նախորդ տասնամյակի ամենաաղմկահարույց ընտրական իրադարձությունների ցանկը: Top 15-ն սկսում է 2003թ. Ռուսաստանի Պետդումայի ընտրություններից, երբ այդ երկրի ԿԸՀ նախագահը հայտարարեց, որ Չեչնիայում և Ինգուշեթիայում կայացած ընտրություններումքվեարկել են գոյություն ունեցող փաստացի ընտրողներից 11 տոկոս ավել մարդ:
Ցանկում տեղ գտած իրադարձությունների շարքում մանրամասը նկարագրված է հայաստանյան Մարտի 1-ը: «Փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակման հաջորդ օրը՝ փետրվարի 20-ին, պարտված թեկնածու, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի (21.50%) կողմնակիցները Երևանի Ազատության հրապարակում կազմակերպեցին շուրջօրյա բողոքի հանրահավաքներ: Հանրահավաքների մասնակիցների կարծիքով, ընտրություններն ուղեկցվել են մասսայական խախտումներով ուստի չեն կարող լեգիտիմ համարվել: Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակի վրանային քաղաքը հարձակման ենթարկվեց ոստիկանության կողմից: Արդյունքում սպանվեցին հանրահավաքի ութը մասնակից և երկու ոստիկան: Ի պատասխան, տեղի ունեցան բողոքի նոր գործողություններ, որի մասնակիցները տառացիորեն իրավապահ ուժերին դուրս մղեցին քաղաքի ծայրամասեր: Մասսայական անկարգությունները կանխելու համար գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 2-ին քսանօրյա արտակարգ դրություն մտցրեց: Ընտրությունների արդյունքները չվերանայվեցին: Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնն ստանձնեց ապրիլի 9-ին»:
Այսպիսով, Forbes-ի ամենաաղմկահարույց ընտրական իրադարձություններն են.

2. Աբխազիա 03.10.2004թ. Նախագահի ընտրություններից հետո գրավվել է կառավարության շենքն ու նշանակվել վերաքվեարկություն:

4. Բաշկիրիա 07 և 21.12.2003թ. նախագահական ընտրություններում 200 հազար անօրինական քվեաթերթիկների տպագրության փաստ է արձանագրվել:

5. Հարավսլավիա 24.09.2000թ. նախագահական ընտրություններից հետո գրավվեց խորհրադարանի շենքը և նախագահը ստիպված եղավ հրաժարական տալ:

6. Ուկրաինա. 2004թ. hոկտեմբեր-դեկտեմբեր. Նախագահական ընտրություններից առաջ և հետո շուրջ երկու ամիս տևած բողոքի ակցիաներ Մայդանում և վերաքվեարկություն:

7. Հայաստան 19.12.2008թ.նախագահական ընտրություններից հետո բախում ոստիկանական ուժերի հետ, որի արդյունքում սպանվեց տասը մարդ:

8. Մոլոդովա 05.04.2009թ.խորհրդարանական ընտրություններից հետո՝ արդյունքներից դժգոհ երիտասարդները գրավեցին խորհրդարանի շենքը և պարտադրեցին քվեների վերահաշվարկ:

9. Լիտվա 17.05.2009թ. նախագահական ընտրություններից երեք ամիս անց քրեական գործ հարուցվեց թեկնածուներից մեկի դեմ:

10. Աֆղանստան 20.08.2009թ. նախագահական ընտրություններում արձանագրվեց մոտ 1,5 միլիոն կեղծ քվեաթերթիկ:

11. Ուկրաինա 17.01 և 07.02.2010թ. նախագահական ընտրություններից հետո դրանց արդյունքների բողոքարկում և անվավեր ճանաչելու պահանջ:

12. Ղրղըզստան 10.10.2010թ. խորհրդարանական ընտրություններից հետո ազգայնականների բողոքի ակցիաներ «թվերի հետ խաղի» պատճառով:

13. Բելառուս 19.12.2010թ. նախագահական ընտրություններում Լուկաշենկոն ստացավ երկու անգամ ավելի ձայն, քան կանխատեսել էին դիտորդներն ու էքզիթ փոլերը:

15. Հարավային Օսեթիա 13.11 և 27.11.2011թ. նախագահական ընտրություններից հետո դատարանը վերացրեց ընդդիմադիր թեկնածուի հաղթանակը:
1in.am