Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանության փորձ Աշտարակում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել ընտանիքի անդամներից 2-ը

Դեկտեմբեր 26,2011 11:08

Երեկ՝ դեկտեմբերի 25-ին, սպանության փորձ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ժամը 18:30-ի սահմաններում Աշտարակի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Աշտարակի բաժին, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Գագիկ, Հրանտ և Լիդա Շաբոյանները: Պարզվել է, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Աշտարակ քաղաքի Լինչի 22 տան մոտից:

Ֆոտոլրագրողը փոխանցում է, որ նշված անձիք զբաղվում են ոսկու առևտրով: Գագիկ Շամշյանը հայտնում է, որ Աշտարակում իրեն պատմել են, որ երբ Գագիկ Շաբոյանը ցանկացել է մտնել տուն, այդ ժամանակ նրա վրա է հետևից հարձակվել ինչ-որ անձ և հարվածներ հասցրել: Եվ երբ նրան օգնության են հասել հարազատները, այդ ժամանակ անհայտ անձը կամ անձիք դեռևս չպարզված հրազենով կրակոցներ են արձակել նրանց ուղղությամբ, որի հետևանքով 2 հոգի ստացել են հրազենային վնասվածքներ:

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզային վարչության պետ Մարգար Մելքոնյանի և Աշտարակի ոստիկանության պետ Արթուր Արիսատկեսյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որը կատարվածի մասին հեռախոսով տեղեկացրեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Դեպքի վայրում հայտնաբերվել արտասահմանյան մակնիշի հրազենից արձակված 2 պարկուճ:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031