Հայաստանի կանանց ազգային հավաքականը Թուրքիայում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության յոթերորդ տուրում 1,5:2,5 հաշվով պարտվեց Ուկրաինային եւ թիմային 6,0 միավորով մրցաշարային աղյուսակում 7-րդն է:
Մարիա Կուրսովան կես միավոր վաստակեց, Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը պարտություն կրեցին, իսկ միակ հաղթանակը տոնեց առաջին խաղատախտակի առջեւ հանդես եկող Հայաստանի լավագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանը:
Այսօր նախավերջին տուրում մարզիչ Արթուր Չիբուխչյանի սանուհիները հանդիպում են Վիետնամի ընտրանու հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ