Այսօր`դեկտեմբերի 26-ին և վաղը Հյուսիսային պողոտայում անցկացվում է տոնածառերի շքերթ: Տարբեր ընկերություններ զարդարում են իրենց տոնածառերը`իրենց ընկերության լոգոներով կամ խորհրդանշական խաղալիքներով: Atlantis european airways- ի ներկայացուցիչը ասում է, որ դա իրենց ապրանքը գովազդելու լավ միջոց է: Անցորդները հիմնականում անտարբեր էին տոնածառերի նկատմամբ: Սերինեն ասում է, որ տոնածառերը հետաքրքիր են և ամանօրյա տրամադրություն են ստեղծում, իսկ Արտաշի համար անճաշակություն է. «Հա իբր ի՞նչ: Ամեն մի ֆիրմա բերել, իրա լոգոներն ա կախել: Մի քանիսը ընդհանրապես զարդարված չեն: Երևի փող աշխատելու միջոց ա էլի»:
Լիլիթ Սարգսյան