Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ը 5 տոկոսով կրճատում է իր բյուջեն

Դեկտեմբեր 25,2011 21:22

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան որոշել է եկող երկու տարիների ընթացքում 5 տոկոսով կրճատել տարեկան իր բյուջեն, ինչն անցած 5Օ տարիների ընթացքում այստեղ կրճատումներ իրականացնելու երկրորդ դեպքն է։

ՄԱԿ-ի տարեկան բյուջեն ներկա 5 մլրդ. 41Օ միլիոն դոլարից եկող երկու տարիներին կիջնի 5 մլրդ. 15Օ միլիոնի։
Գլխավոր քարտուղար Բան Կի-մունը ողջունել է Գլխավոր ասամբլեայի այս քայլը՝ հայտարարելով, թե «Այսօր ամենուր են կառավարություններն ու մարդիկ կանգնած ֆինանսական խնդիրների առջեւ»: Նրա խոսքերով, միջազգային այս կառույցն ամեն ինչ կանի կրճատված բյուջեով իր առաքելությունը լիակատար իրականացնելու համար։

Ֆինանսական խնդիրների պատճառով կրճատումներ կատարելու կոչով Գլխավոր ասամբլեային էր նախապես դիմել Բան Կի-մունը ու հորդորել նախ եւ առաջ խնայղություններ կատարել` ճամբորդական ծախսերը կրճատելով:

Արամ ՎԱՆԵՑՅԱՆ

«Ամերիկայի ձայն»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031