Այսօր` դեկտեմբերի 25-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից «Առավոտ»-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19.00-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժնից Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության հակաճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մարդ է իրեն ցած նետել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս պահին դեպքի վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հակաճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ աշխատակիցները, ովքեր հատուկ ճոպանների միջոցով ջրից դուրս բերեցին տղամարդու դիակը: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ-քննչական խումբը` Մաշտոցի քննչական բաժնի ավագ քննիչ Արմեն Հայրապետյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև դատական բժիշկն ու դիակը տեղափոխող բրիգադը: Այս պահին ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-քննչական միջոցառումներ` պարզելու մահացածի ինքնությունը: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնում ավագ քննիչ Ա. Հայրապետյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Կարդացեք նաև
Ըստ դեպքի վայրում հավաքվածների` ինքնասպանը կլինի մոտ 30-35 տարեկան: Ավագ քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ