Բրիտանիայի արքայական ընտանիքը նախադեպը չունեցող քայլի է գնացել՝ որոշելով Քենսիգթոնյան պալատին հարող տարածքը վարձակալության տալ ռուսական այն ընկերությանը, որը եկող տարվա ամռանն այնտեղ VIP միջոցառումներ կկազմակերպի:
Այսպիսով, 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերի ժամանակ Ռուսաստանի օլիմպիական հավաքականներն իրենց հաղթանակները կտոնեն արքայական «Փերքս Ֆիլդ» պուրակում:
Ռուսաստանի օլիմպիական պատվիրակությունն այդ պուրակը վարձակալել է 17 օրով: Սակայն պայմանագրի մեջ հստակ ու խիստ նշված է, որ այնտեղ իրավունք չկա անել այնպիսի բան, որը կստվերի արքայական ընտանիքի վարկը: Հակառակ դեպքում նրանցից կգանձվի 250 ֆունտ ստերլինգ:
Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ վարձակալությունից ստացվելիք գումարները կտրամադրվեն արքայական պալատների վերանորոգմանն ու պահպանմանը, որի համար եկող տարի 34 միլիոն ֆունտ ստերլինգ է հարկավոր լինելու:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ